«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։ Վերջիններս հայտարարել են, որ ՈՒկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է մեկնակետ լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։ Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են ՈՒկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տալ։               
 

ՈՒշ լինի, նուշ լինի

ՈՒշ լինի, նուշ լինի
27.07.2018 | 01:49

Մարզերին այս տարի խոստացված 10 մլրդ դրամը կտրամադրվի հաջորդ տարի` այս «աչքալուսանքը» կառավարության երեկվա նիստում արեց վարչապետը։ Խնդիրը ոչ թե խոստացված գումարի չլինելն է, այլ այն, որ մարզերը, պարզվում է, չունեն համաֆինանսավորման հնարավորություն կամ էլ զարգացման ծրագրեր։

Սա, իսկապես, խնդիր է, ու թեև Հայաստանի անկախությունից ի վեր կառավարությունը գումարներ է հատկացնում մարզերին, և տարբեր ծրագրեր են իրականացվում, միևնույն է, մարզերում և՛ ճանապարհների, և՛ դպրոցների, և՛ մշակույթի օջախների ու կենցաղային օբյեկտների խնդիրները մնացել են չլուծված։ Ինչ խոսք, այս հարցում մարզպետների մատը խառն է, և այն, որ այսօր խոստացված 10 մլրդ-ը մնաց «ավազին», ոչ միայն մարզպետների, այլև քաղաքապետերի, գյուղապետերի, համայնքապետերի անբարեխղճության արդյունքն է։ Բոլոր դեպքերում, սուբվենցիայի (համաֆինանսավորման) տեսքով այս տարի որոշակի գումար մարզերին կտրամադրվի։

Գործադիրը հաստատեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախագիծը` 278 մլն դրամ հատկացնել 7 մարզերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Նկատենք, որ այս ծրագիրը 2018-ի փետրվարից է մշակվել, որի արժեքը կազմում էր 880 մլն դրամ, սակայն մրցույթի ընթացքում այն կազմեց 666 մլն դրամ, որից 278 մլն դրամը երեկվա նիստում որոշվեց հատկացնել 7 մարզերի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ